«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության են հասնելու: Հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենց շանսերը փայլուն է գնահատում:
«Մրցունակ գաղափարներ ենք ներկայացնելու, հանրությանը չենք տանելու թշնամության, ատելության, այլ տանելու ենք համախմբման, հանուն մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու գաղափարի ճանապարհով: Մեր շանսերը լավ են, մենք ունենք մարտունակ կառույց, հետաքրքիր և մրցունակ գաղափարներ, գրավիչ և ներկայանալի թիմ, փորձված և կրթված մարդիկ: Սա չափազանց կարևոր է, կարծում եմ՝ մենք կարող ենք մեր ներկայությամբ, մեր գաղափարներով լավ արդյունքների հասնել»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Նա վստահեցրեց, որ ընդդիմադիր դաշտում են գործելու: